Բրիտանական Կոլումբիայի ամերիկացի գիտնականները պնդում են, որ աշխատավայրում ավելի լավ է ծաղրանքի առարկա լինել, քան գործընկերների կողմից անտեսված:
Նման եզրակացության գիտնականները եկել են՝ անցկացնելով հետազոտություն, որի օբյեկտ են դարձել մի քանի տասնյակ ընկերություններ:
Նրանց հաջողվել է պարզել, որ մարդու հոգեբանության վրա ծաղրուծանակն ու վախեցնելը անհամեմատ քիչ են բացասաբար ազդում, քան գործընկերների կողմից անտեսված լինելը:
Գիտնականները պնդում են, որ մեկուսացվածության զգացումը ամենասարսափելի երևույթներից է, որը կարող է տեղի ունենալ մարդու հետ:










































