ՈւԵՖԱ-ն պատժել է Մադրիդի «Ռեալ»-ին՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Սանտիագո Բեռնաբեո»-ում կայացած «Բավարիա»-ի դեմ մրցավեճում երկրպագուների՝ մրցակցի ֆուտբոլիստներին ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար:
Football Espana-ի փոխանցմամբ՝ «Սանտիագե Բեռնաբեո» մարզադաշտի 120-րդ և 122-րդ բաժիններն ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք հաջորդ 2 խաղերում կմնան առանց երկրպագուների:
Այդ բաժիններում կլինեն պաստառներ, որոնց վրա գրված կլինի. «Ո՛չ ռասիզմին»:








































