Կոլորադո նահանգում՝ Բոուլդերում, հայտնվել է նախաձեռնող խումբ, որը որոշել է գումար բաժանել քաղաքի բնակիչներին՝ Twitter-ում տեղադրելով հուշումներ, թե որտեղ է հնարավոր գտնել գումարով ծրարները:
Ինչպես հայտնում է KMGH-TV-ն, ծրարներում, որոնք սկսել են տարածվել մի քանի օր առաջ, սովորաբար դրված է 40 դոլար:
Թե որտեղ են թաքցված գումարները՝ բնակիչները կարող են իմանալ @HiddenCashCO միկրոբլոգում կատարված գրառումներից, որը վարում է գումարը բաժանողը:
Թե քանի մարդ է ներգրավված նախագծում, հայտնի չէ: Խումբը բացատրել է լրագրողներին, որ բնակիչներին ուրախացնելու համար որոշել է մի քիչ կանխիկ գումար բաժանել:












































