«Արսենալ»-ն նոր պայմանագիր է ստորագրել ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերի հետ: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017թ.: Վենգերի գլխավորությամբ «Արսենալ»-ը 5 անգամ դարձել Անգլիայի գավաթակիր, 4 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթակիր, 3 անգամ՝ Անգլիայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալ»-ը գլխավորում է արդեն 17 տարի:








































