Tuesday, 30 06 2026
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել

Մարդիկ երբ պետք է դիմեն ՀՀԿ-ին, երբ՝ «Բարգավաճին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

– Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, թե մարդիկ, ովքեր խնդիրներ են ունենում, ոչ թե պետք է մտածեն` ում և ինչպես դիմել, այլ պետք է փնտրեն իրենց շրջապատի հանրապետականին: ԲՀԿ-ն կամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ ասում է` դիմեք մեզ: Ձեր կարծիքով` խնդիրներ ունեցող մարդիկ ո՞ւմ պետք է դիմեն:

– Նախորդ կառավարության հրաժարականի հիմքում եղավ նախագահի կողմից երկու հարցադրում, թե պետք է բարձրացնել վստահությունը գործադիրի նկատմամբ և ապահովել տնտեսական աճ: Քանի որ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, և իրենց կապը կառավարության հետ շատ սերտ է, ուրեմն որպեսզի կառավարության նկատմամբ վստահությունը մեծանա, պետք է ոչ թե տեղի բնակիչը գա հասնի կենտրոնական կառավարություն, այլ դիմի իր հանրապետական համայնքապետին, իրենց կառույցին, որպեսզի նրանք այդ խնդիրները տեղ հասցնեն ու լուծեն: Այսինքն` գործընթաց, որը կբարձրացնի վստահությունը կառավարության նկատմամբ և կպարտադրի իր կուսակցությանը լուծել բնակչության հարցերը:

– Իսկ ո՞ր դեպքում մարդիկ պետք է դիմեն Գագիկ Ծառուկյանին:

– Գ. Ծառուկյանը միշտ պատրաստ է իր կարողությունների շրջանակներում աջակցել մարդկանց: Չէ՞ որ ԲՀԿ-ն ունի իր ծրագրերը:

– Բայց եթե սկսեն դիմել ՀՀԿ-ին, վտանգ չի՞ առաջանա, որ այլևս չեն դիմի ԲՀԿ-ին:

– Ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը կարող են լուծել բնակչության բոլոր հարցերը: Միշտ էլ մի մեծ չբավարարված պահանջարկ մնալու է: Դրանից ելնելով՝ ինչքան դիմեն, ինչքան օգնեն, այնքան օգուտ կլինի ժողովրդին: Այնպես որ, ովքեր էլ լուծեն, փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր կլուծեն:

– Հիմա եթե Գ. Ծառուկյանը ելույթներ ունենա, էլ չի՞ կարող ասել, որ եթե մարդիկ խնդիրներ են ունենում, թող փնտրեն տարածքի ԲՀԿ-ականին:

– Ինչու չի կարող, այդպես էլ լինում է: Բա մենք էլ ունենք համայնքապետեր, քաղաքապետեր, տարածքային կառույցներ: Վերջին հաշվով, մենք ունենք մեծ խմբակցություն, ում միջոցով կառավարությանը հարցադրումներ ենք անում, որ հարցերին լուծում տան: Եվ քաղաքացու խնդիրները պահել ենք մեր ուշադրության կենտրոնում:

– Բայց եթե անընդհատ ՀՀԿ-ին դիմեն, և ՀՀԿ-ն լուծի այդ խնդիրները, էլ ԲՀԿ-ին դիմելու ի՞նչ կարիք կա:

– Դուք կասկածո՞ւմ եք, որ որևէ մեկը այս երկրում չի կարող լուծել բոլոր խնդիրները:

– Այսինքն` մի մասը պետք է դիմի ՀՀԿ-ին, մյուս մասը՝ ԲՀԿ-ի՞ն: Եվ այդ երկու կուսակցությունները խնդիրների դաշտը փակեն:

– Մասի խնդիր չկա, ես կարծում եմ, որ նույնիսկ երկուսով չեն կարող փակել ամբողջ դաշտը, որովհետև հանրապետությունում բազմաթիվ են չլուծված խնդիրները: Եվ անկախ կուսակցական պատկանելությունից, մեծամասնական, համամասնական կարգավիճակից` որ պատգամավորը, ես, իմ մյուս բոլոր գործընկերները կարող ենք լուծել այդ խնդիրները, փառք ու պատիվ նրանց:

– Միգուցե Ս. Սարգսյանը ցանկանում էր ասել՝ դիմեք ՀՀԿ-ին, որպեսզի չդիմեք Գ. Ծառուկյանին:

– Ո՛չ, ո՛չ: Ես ասացի, քանի որ նախորդ կառավարության հրաժարականի հետևանքով վստահությունը նվազել էր, նա ասում է` դիմեք ձեր տարածքի ՀՀԿ-ականին: Եվ այդպիսով ցանկանում է, որ ներքին կառույցի միջոցով այդ վստահությունն աճի:

– Փաստորեն, մեր երկրում եթե մարդիկ խնդիրներ ունեն, պետք է դիմեն ոչ թե որևէ պետական կառույցի, այլ ՀՀԿ-ին կամ Գ. Ծառուկյանին: Այդպիսով պետական կառույցների դերը չի՞ նսեմանում:

– Իհարկե, կատարյալ իրավիճակում դուք իրավացի եք, եթե բոլոր մարմիններն իրենց գործառույթները կատարելու ռեսուրս ունենան: Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ տեղական կառույցներն այդ ռեսուրսն ունեն, որ լուծեն: Այսինքն` թոշակը չի բավարարում, աշխատատեղ չկա: Սա խողովակներից մեկն է, բայց ոչ մենաշնորհային խողովակ:

– Իսկ Ս. Սարգսյանի այդ հայտարարությունը չի՞ նշանակում, որ հանրապետության նախագահն ինքն է պետական կառույցների դերը նսեմացնում, և որ կուսակցություններն այսօր ավելի հզոր են ու հարցեր լուծող, քան պետական կառույցները:

– Չեմ կարծում:

– Նախագահը մեկ այլ հայտարարություն արեց, թե Մելիք-Ադամյան 2-ում պետք է ուժեղանա վերլուծական միտքը…

– Թող ուժեղանա:

– Հնարավո՞ր է, դա ուղղված է Գ. Ծառուկյանի այն հայտարարությանը, թե առաջիկա համապետական ընտրություններին հաջողությունը շրջանցելու է Մելիք-Ադամյան 2-ը:

– Ես ազնիվ, արդար, քաղաքակիրթ մրցակցության կողմնակից եմ: Չէ՞ որ միայն ազատ արդար և մակարդակով մրցակցության արդյունքում մենք կունենանք երկրի զարգացում և խնդիրների լուծում: Նաև ասաց, որ իշխանությունն ու ոչ իշխանական ուժերը մարդու երկու ձեռքերն են: Այսինքն` այդ երկու համակարգերը միմյանց համար անհրաժեշտ են: Մեկի չգոյությունը տանում է մյուսի լճացմանը: Անալիտիկ կենտրոնի անհրաժեշտությունն էլ ողջունում եմ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում