Ճապոնիայում սղաճի մակարդակը հասել է վերջին ավելի քան 20 տարվա առաքելագույնին: Համաձայն պաշտոնական տվյալների՝ վերջին տարում սպառողական ապրանքների գներն աճել են 3.2 տոկոսով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ճապոնիայի կառավարությունը դրական է արձագանքել այդ նորություններին: Թվերը վկայում են տնտեսական անկումը հաղթահարելու պետական քաղաքականության հաջողության մասին:
Քննադատները նշում են, որ գների ներկայիս աճը մեծ մասամբ պայմանավորված է վաճառքի հարկի 3 տոկոսով բարձրացմամբ:
Տեսաբանները կարծում են, որ սղաճի պահպանման համար աշխատավարձերը պետք է բարձրանան այնպես, որ ճապոնացի սպառողները կարողանան ավելի շատ գումար ծախսել:










































