Կալիֆոռնիական Space-X ընկերությունը ներկայացրել է բազմակի օգտագործման տիեզերանավ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այն կարող է մարդկանց հասցնել Միջազգային տիեզերակայան և վերադարձնել նրանց Երկրի գրեթե ցանկացած տեղ, նույնիսկ այնտեղ, որտեղ թռիչքավայրէջքային ուղի չկա:
Dragon V-2-ն ունի կողային շարժիչներ և «վայրէջքային ոտքեր»: Սա ավելի հին տիեզերանավերի մոդիֆիկացված տարբերակն է: Հին տարբերակները կիրառվել են բեռների տիեզերական փոխադրումների համար: Տիեզերանավում կարող է տեղավորվել 7 մարդ:
Այն բանից հետո, երբ 3 տարի առաջ NASA-ն փակեց մաքոքների թռիչքների ծրագիրը, ամերիկյան տիեզերական գործակալությունը ստիպված եղավ դիմել Ռուսաստանի օգնությանը՝ իր տիեզերագնացներին ուղեծիր դուրս բերելու համար:
Space-X-ից բացի՝ NASA-ի հետ պայմանագրին հավակնում են ևս մի քանի ընկերություններ:











































