ATP-ի՝ Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի եզրափակիչ խաղում իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերն առավելության հասավ սերբ Յանկո Տիպսարևիչի նկատմամբ: Խաղն ավարտվեց 4:6, 6:3, 6:1 հաշվով:
Չնայած այն հանգամանքին, որ Ֆերերը երկրորդ հաղթանակը տարավ՝ իսպանացուն չհաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ: Տիպսարևիչը ևս դուրս է մնում մրցաշարի հետագա պայքարից:








































