YouTube-ում հայտնված տեսանյութում Moto E-ի հնարավորությունները համեմատվել են Samsung Galaxy S5-ի հետ:
Motorola Mobility-ի նոր բյուջետային սմարթֆոնը հասանելի է 4 գունային լուծումներով՝ սպիտակ, սև, դեղին և կարմիր: Այն ունի երկմիջուկանի պրոցեսոր, 4.3 դյույմանոց մուլտիսենսորային HD դիսփլեյ: Ունի նաև 1 գբ օպերատիվ հիշողություն, 5 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ LED ֆոտոլուսարձակով և HD-տեսագրության գործառույթով:
Սարքն աշխատում է Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգով:
Այն արժե 130 դոլար, մինչդեռ հարավկորեական արտադրողի սարքը՝ 600 դոլար:
Ինչպես պարզվել է փորձերի արդյունքում՝ Samsung Galaxy S5-ն արտադրողականությամբ զիջում է Moto E-ին: Վերջինով ավելի արագ է ստացվում աշխատանքը, այդ թվում՝ հավելվածներ գործարկելը:








































