Նյու Յորքում վերականգնվել է «Սենդի» փոթորկի հետևանքով հոսանքազրկված տների 98 տոկոսի էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով մեգապոլիսը սպասարկող Con Edison էներգետիկ ընկերությանը:
«Ներկայում դեռ առանց էլեկտրականության է շարունակում մնալ 20 հազար մարդ: Փոթորկից հետո քաղաքում էլեկտրաէներգիայից զրկված էր ավելի քան 1 միլիոն սպառող»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:
Նյու Ջերսիում, որտեղ փոթորկից հետո առանց լույսի էր մնացել 2,7 մլն սպառող, նույնպես իրականացվում են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներ: Հոսանքազրկված է մնում դեռ 100 հազար տուն:











































