Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը մտադիր է շտապ կարգով ուղղումներ մտցնել օրենսդրության մեջ. վարկային կազմակերպություններին կարգելվի վճարումներ չկատարած քաղաքացիներին հիփոթեքային վարկավորմամբ ստացած իրենց բնակարաններից վտարել: Նման միջոցների դիմելու պատճառը 53-ամյա Ամայա Էգանի ինքնասպանությունն էր, որը իր հերթին հանգեցրեց երկրով մեկ զանգվածային հակակառավարական ելույթների նոր ալիքի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ռահոյի խոսքով՝ առկա նորմերը թույլ են տալիս իրականացնել «անմարդկային տարբերակներ» և ուժով վտարել պարտապաններին ուշացված հիփոթեքային վճարումների պատճառով: Քաղաքացիների վտարման դիմաց բանկերին և գործակալություններին կառաջարկվի պարտքի վերակառուցման գործընթաց:
Վերջնական որոշում ընդունելիս կառավարությունը խոստանում է հաշվի առնել նաև վարկային կազմակերպությունների հետաքրքրությունները: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է, որ արգելող միջոցները կկրեն ժամանակավոր բնույթ, սակայն չի հաղորդվում, թե դրանք որքան ժամանակ կպահպանվեն:
Որոշ գնահատականներով՝ Իսպանիայի հիփոթեքային շուկայում ճգնաժամից հետո իրենց տներից վտարվել են շուրջ 400 հազար պարտապաններ:









































