Լոնդոնի «Չելսի»-ի 35-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով առաջիկա ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի, կարող է «Նյու Յորք Սիթի» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է CNN-ը:
«Նյու Յորք Սիթի»-ն կսկսի իր ելույթները MLS-ում 2015 թվականից: Այն ստեղծվել է «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականտերերի ներդրումներով:
Նշվում է, որ կողմերը բանակցում են: Բայց ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի պատրաստվում իր ապագայի մասին որոշում կայացնել մինչև աշխարհի առաջնությունը: 2013/14 թվականների մրցաշրջանում Լեմպարդը 26 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության շրջանակներում, 6 գոլ խփել և գոլային 3 փոխանցում կատարել:









































