Թուրքիայի խորհրդարանում՝ Մեծ Ազգաին ժողովում ընտրվելու իրավունքի տարիքային շեմը կարող է իջեցվել մինչև 18 տարեկան: Այս մասին գրում է Trend-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ելույթ ունենալով Ստամբուլում կայացած «Մեր հնագույն քաղաքակրթությունը և Մեծ Թուրքիան» համաժողովին՝ Էրդողանը նշել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն նվազեցրել է այդ շեմը՝ 30-ից հասցնելով 25 տարեկանի: Նա նաև հավելել է, որ կառավարությունը դիտարկում է Թուրքիայի Մեծ ազգային ժողով ընտրվելու տարիքային շեմը առնվազն 18 տարեկանի հասցնելու հնարավորությունը:









































