Friday, 03 07 2026
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան

Մարդիկ, բարքեր, Ժամանակներ

Տարիներ առաջ իր քաղաքական մայրամուտն ապրող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խորհրդականը հայտարարել էր, որ նախագահը որպես իր պաշտոնի ժառանգորդ տեսնում է իր փեսա Թիմուր Կուլիբաևին: Բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կան փեսա Կուլիբաևի հետ կապված՝ սկսած Շվեյցարիայում փողերի լվացման գործի, մինչև նրա ղեկավարած հիմնարկներում ցածր աշխատավարձից բողոքող աշխատակիցների գնդակահարության հետ։ Բայց նույնիսկ սա չէ էականը․․․

Իշխանությունը ժառանգներից մեկին փոխանցելու հայտարարությունները հետխորհրդային տարածքում վաղուց արդեն զարմանալի չեն, բայց դրանք արդեն ոչ թե սովորական են, այլ ողբերգական:

Բանն այն է, որ նմանօրինակ հայտարարությունները ցույց են տալիս պետական մտածողության և աշխարհընկալումների այն վերջնական դեգրադացիան, որ ապրում է տվյալ երկրի քաղաքական այսպես կոչված վերնախավը՝ թքած ունենալով քաղաքացի, հասարակություն, ընտրություն, ժողովրդավարություն և այլ կարգի հաստատությունների վրա:

Եվ այդ իմաստով, Ղազախստանը հետխորհրդային տարածության երկրներից միակը չէ: Բացառությամբ թերևս մերձբալթյան երկրների ու Վրաստանի և մի քիչ էլ գուցե արդեն Ուկրաինայի՝ հետխորհրդային մյուս բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նման մտածողությունը, պետական կյանքի մասին պատկերացումները, նման աշխարհընկալումը ամենևին էլ խորթ չեն իշխող վերնախավ կոչված շրջանակներին:

Այդ շրջանակներում տիրող աշխարհընկալման և մտածողության շրջանակների համար միանգամայն նորմալ է իշխանությունը որդուն, կնոջը, փեսային կամ աղջկան ժառանգելը, կամ նույնիսկ սեփական գոյության օրոք այդ հարազատա-բարեկամական կատեգորիաներին դե ֆակտո անսահմանափակ իշխանությամբ օժտելը, ինչը ըստ էության ներսից քայքայում և խժռում է պետություն հասկացությունն ինքնին, այն վերածելով ընտանեա-կլանային պայմանավորվածությունների շրջանակի, որի հետևանքով դեգրադացվում են պետական շահ կոչվածն ու քաղաքացի, ընտրություն, իրավունք հասկացությունները:

Մի՞թե մենք Հայաստանում դրա ականատեսը չենք տարիներ շարունակ, մի՞թե դրա ականատեսը չեն ադրբեջանցիները, բելառուսները, ռուսները, ղազախների տաջիկ, ուզբեկ, և նույնիսկ կիրգիզ հարևանները, որոնք տարիներ առաջ՝ թվում էր, թե առաջ են անցել այդ առումով և կանգնեցրել են դեգրադացիայի ընթացքը, բայց վերջում պարզվեց, որ ազատության ալիքի վրա ծնված ու սնված Բակիևը իրականում վերածվեց ոչ պակաս հրեշի, իշխանությունն ու պետությունը նույն կերպ տեղավորելով ընտանեա-կլանային պատկերացումների շրջանակում: Կիրգիզները համապատասխան կերպով արձագանքեցին Բակիևին, ու հիմա դեռևս կարծես թե նոր բակիևների մասին այնտեղ խոսք չկա, համենայն դեպս՝ առայժմ:

Բայց ահա մյուս երկրներում շարունակվում են ընտանեա-կլանային կառավարման համակարգերը, հորից որդուն, կամ աներոջից փեսային ժառանգական էստաֆետները, ըստ որում ոչ միայն նախագահական, այլ նաև իշխանական համակարգի ավելի ցածր մակարդակներում:

Այդ քարե դարը հետխորհրդային երկրներում պետք է ավարտվի, և Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ կամքի դեպքում դրան վերջ տալն ամենևին էլ անհավանական չէ: Միայն թե պետք է համապատասխան մտածողություն, ու նախ՝ հասարակական կոշտ անհանդուրժողություն ժառանգական վերնախավային ախտանիշի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում