Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, ով օգոստոսին մեղավոր է ճանաչվել 77 մարդու սպանության մեջ, հնարավորություն են տվել նորից օգտվել նոթբուքից։ Այս մասին հաղորդում են նորվեգական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտարարել է բանակի ներկայացուցիչ Էլեն Բիերկեն, ահաբեկչի բանտախցում կրկին նոթբուք է տեղադրվել: Նրա խոսքերով` նոթբուքի օգտագործումը վերահսկվելու է բանտի ղեկավարության կողմից: Բիերկեն հավելել է, որ նման սահմանափակումը տարածվում է նաև մարզասրահում պարապմունքներ անցկացնելու վրա. Բրեյվիկը կարող է մարզվել` ստանալով նախնական թույլտվություն:
Նշենք, որ Բրեյվիկն այս շաբաթ բողոք էր ներկայացրել Նորվեգիայի ուղղիչ հաստատության վարչություն: Նա դժգոհել էր բանտի պայմաններից` նշելով, որ իրենից վերցրել են նոթբուքը, որը նա դատական գործընթացի ժամանակ օգտագործում էր որպես տպագրական մեքենա:











































