1. INFINUVO HOVO 510
Պետք չէ այս ռոբոտից շատ բան սպասել: Սա այն ընտրությունն է նրանց համար, ովքեր չեն ուզում մեծ գումար ծախսել փոշեկուլի վրա: Այն շատ լավ աշխատում է մանրահատակի կամ լամինատի վրա և դժվար թե լավ մաքրի պարսկական գորգերը:
Դրա փոխարեն այն էժան է ու երկար գործող մարդկոց ունի: Նման փոշեկուլի արժեքը 299 դոլար է:

2. IROBOT ROOMBA 620
Եթե ինչ-որ ավելի ժամանակակից բան եք ուզում, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել Roomba 620-ի վրա: Այն իրեն լավագույնս դրսևորում է մեծ տարածքներում:
Roomba 620-ը հատկապես շատ լավ է մաքրում կենդանիների մազերը, այնպես, որ կենդանիներ պահողների կյանքը զգալիորեն կհեշտանա:

3. NEATO ROBOTICS XV SIGNATURE PRO
Neato ընկերությունը ունի մի քանի մոդելներ, բայց դրանք բոլորը խամրում են Signature Pro ֆոնի ներքո: Այն մաքրում է բանակային կարգուկանոնով: Այն հոյակապ է աշխատում գրեթե բոլոր մակերևույթների վրա:

4. IROBOT ROOMBA 880
Roomba-ն ամենաառաջին ռոբոտ փոշեկուլն էր և 880-րդ մոդելն ապացուցում է, որ հիմա էլ նրանք վերջինը չեն: Մաքրման ժամանակ կիրառվում է AeroForce Extractors ինովացիոն տեխնոլոգիաներ:

5. LG LRV790R HOM-BOT
Եթե դուք ավելի շատ մտահոգվում եք այն մասին, թե ինչպիսի տեսք ունի ռոբոտ-փոշեկուլն ու ինչ ձայն է հանում, ապա Hom-Bot-ը հիանալի ընտրություն կլինի ձեզ համար: Այն խոսում է հաճելի կանացի ձայնով, անձայն է աշխատում և ոճային տեսք ունի: Բայց, այն առավելագույնն ընդունակ է մաքրել մանրահատակը:
Սարքավորման արժեքը 799 դոլար է:

6. SAMSUNG TANGO
Tango-ն ամենազարգացած ռոբոտ փոշեկուլն է: Այն հասկանում է ձայնային հրահանգները և հզոր խոզանակներ ունի, որոնք կմաքրեն ցանկացած կեղտ:
Սարքավորման արժեքը 1221 դոլար է:











































