Արգենտինացի թենիսիստ Խուան- Մարտին դել Պոտրոն հաղթանակ է տարել Լոնդոնում անցկացվող ATP-ի եզրափակիչ մրցաշարի երրորդ տուրում: Մարզիկը 7:6 (7:3), 3:6, 6:3 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, ինչի շնորհիվ դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ Ֆեդերերն ապահովել էր իր տեղը կիսաեզրափակիչում:









































