Եվրամիությունը չեղյալ է հայտարարել պատժամիջոցները սիրիական Միջազգային իսլամական բանկի, ինչպես նաև Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալ Ասիֆ Շաուքաթի (նախագահ Ասադի փեսան) նկատմամբ։ Այս մասին ITAR-TASS-ին հաղորդել են ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունում։
Հինգշաբթի ԵՄ-ը Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարացրել է մինչև 2015 թ. հունիսի 1-ը։ Սահմանափակող միջոցառումները ներառում են նավթի արտահանման էմբարգոն, ինչպես նաև ԵՄ երկրների համար Սիրիայի հետ ներդրումային, ֆինանսական ու տրանսպորտային գործարքների արգելքը։









































