Քիմ Քարդաշյանը և նրա սիրեցյալ Քանյե Վեսթը հայտնվել են Լոնդոնի Hakkasan ռեստորանում: Նույն երեկոյան 31-ամյա Քիմն իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ մասնակցել է իրենց նոր՝ Kardashian Kollection հագուստի հավաքածուի ցուցադրությանը։ Հավաքածուի զգեստները կարելի է գնել Dorothy Perkins խանութում:
«Ես ուղղակի պաշտում եմ իմ նոր զգեստը, որը Kardashian Kollection-ից է, իսկ այն գնել եմ այսօր Dorothy Perkins խանութից»,- հայտնել է Քիմը Twitter-ի իր էջում:
Քիմն ու Քորթնին նաև հաջողություն են մաղթել իրենց փոքր քրոջը՝ Քլոեին, ով այդ երեկո վարել է «X-ֆակտոր» շոուն:








































