Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ԱՄԷ-ի՝ Հայաստանում դեսպանատուն բացելը կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը

ՀՀ փոխվարչապետ, արաբական մի շարք երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի, Եգիպտոսի և Իրաքի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են նշված երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին, դրանց ընդլայնման ու խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, նշված երկրներում Հայաստանի դեսպանները:

Արձանագրվեց, որ վերջին տարիներին արաբական որոշ երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ակտիվություն է նկատվում: Դրական գնահատելով այդ միտումները՝ փոխվարչապետն ընդգծեց հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այդ տեսանկյունից կարևորվեց փոխադարձ հանդիպումների ու այցելությունների կազմակերպումը, արաբական երկրներում անցկացվող տարբեր ցուցահանդեսներին ու տնտեսական միջոցառումներին հայ գործարարների մասնակցությունը: Նշվել է, որ առաջիկայում Հայաստան կայցելեն պատվիրակություններ ԱՄԷ-ից և Եգիպտոսից:

Քննարկվել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ամբողջացման, առևտրատնտեսական կապերի զարգացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման հետ կապված հարցեր: Տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից կարևորվեց նաև այդ երկրների հետ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև նշվեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել տվյալ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմների դյուրացմանը վերաբերող համապատասխան գերատեսչությունների առաջարկությունները: Կառավարությունն աշխատանքներ է իրականացնում նաև արաբական երկրների ապրանքափոխադրումների դյուրացման նպատակով լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

Ա. Գևորգյանն ընդգծել է նաև արաբական երկրներում հայ դիվանագետների արդյունավետ աշխատանքը` առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համատեքստում: «Տարածաշրջանի երկրների ընկերություններն ու անհատ գործարարներն արդեն մի շարք ծրագրեր են իրականացրել Հայաստանում, կան նաև մեկնարկող նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը, և մենք կարևորում ենք մեր դեսպանների՝ բարեկամ երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված աշխատանքները»,- նշել է փոխվարչապետը: Նա նաև ողջունելի է համարել ԱՄԷ-ի՝ Հայաստանում դեսպանատուն բացելու մտադրությունը, ինչը էապես կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը:

Փոխվարչապետը նաև Էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչներին առաջարկել է նախատեսվող այցերի ժամանակ արաբ գործընկերներին ներկայացնել կոնկրետ ներդրումային ծրագրեր և կոնկրետ առաջարկություններ:

Քննարկվել են նաև առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների նիստերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում