Հայաստանում Արգենտինայի Հանրապետության Դեսպանությունը Երևանի Կոնգրես հյուրանոցում տոնել է Մայիսյան Հեղափոխության 204-րդ ամյակը:
Մայիսի 25-ը հիշատակվում է որպես 1810թ.-ի Մայիսյան Հեղափոխության և Առաջին Հայրենական Կառավարության ստեղծման օր, որը սկիզբ է դրել ազգային ազատագրման գործընթացին` ավարտվելով 1816թ. հուլիսի 9-ին Անկախության Հռչակագրով:
Դեսպան Դիեգո Է. Ալվարեզ Ռիվերան իր ելույթում անդրադարձել է Մայիսյան Հեղափոխությանն ու դրա պատմական նշանակությանը, ինչպես նաև մատնանշել է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները:
Արգենտինայի Ազգային Տոնին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, Դիվանագիտական Կորպուսի անդամներ, ազգային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ և Հայաստանում արգենտինյան համայնքի անդամներ:
Ընդունելության ընթացքում մատուցվել է արգենտինյան գինի և բնորոշ ուտեստներ, ինչպես նաև ներկայացվեց արգենտինյան տանգոյի կատարում:









































