Չինաստանը նախատեսում է 2013 թ. հունիսի սկզբին տիեզերք արձակել «Շենժոու-10» տիեզերանավը։ Այս մասին հաղորդում է Rosbat-ը:
«Շենժոու-10»-ի անձնակազմում լինելու է երկու տղամարդ և մեկ կին:
Տիեզերագնացների կողմից իրականացվող թռիչքների ծրագիրը Չինաստանում կազմված է երեք փուլից: Առաջին փուլն իր մեջ ներառել է երկու համակարգերի արձակում` «Շենժոու-5»` 2003 թ. և «Շենժոու-6»` 2005 թ.: Երկրորդ փուլը, որն իրականացվում է ներկա պահին, ենթադրում է համակարգերի միակցման տեխնոլոգիայի մշակում ուղեծրում: Երրորդ փուլում նախատեսվում է ստեղծել ուղեծրային տիեզերական կայան:










































