Իշխանության նախաձեռնած՝ սահմանադրական բարեփոխումների առթիվ ԵԱՀԿ կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխություններում դրված չէ դատարանն իշխանության ազդեցությունից դուրս բերելու խնդիր:
«Եթե հանրապետության նախագահը կանչում է Վճռաբեկ դատարանի նախագահին, դատավորներին և ցուցումներ է տալիս, թե ինչպես պետք է աշխատել, ասում է՝ դուք գիտեք, որ դատարանը պետք է անկախ լինի. սա արդեն ցույց է տալիս դատական իշխանության կախվածությունը հանրապետության նախագահից: Այդ մասին այս հայեցակարգում առաջարկություն չեմ տեսնում»,- նկատեց իրավապաշտպանը:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն այսպես արձագանքեց իրավապաշտպանի դիտարկմանը. «Շատ ավելի լավ է, որ լինի մի օղակ, ատյան, որը կարող է զսպիչ դեր կատարել, քան ընդհանրապես չլինի: Ես դեմ եմ, որ դատական իշխանությունն էլ ինքն իրենով լինի՝ առանց հակակշիռների, ինքնաբավ կառույց»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































