Ադրբեջանը կարող է հետաքրքրվել Վրաստանից ռազմական տեխնիկայի գնմամբ: Այս մասին ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, հայտարարել է երկօրյա այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ հանդիպումից հետո:
Հասանովը նշել է, որ այդ նպատակով ինքը կայցելի ռազմական տեխնիկա արտադրող «Դելտա» ձեռնարկություն՝ վերջինիս արտադրանքին ծանոթանալու համար:



































