ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայասատանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն կանաչապատ համայնք 2012» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի առավել թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:








































