Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է իր ծրագրերի մասին: Արգենտինացին նշել է, որ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը:
«Չեմ ստի. գիտեմ, որ կան ակումբներ, որոնք հետաքրքրվում են իմ ծառայություններով և կարող են համապատասխան գումար առաջարկել իմ տրանսֆերի դիմաց: Բայց որոշում պետք է կայացնեն իմ ներկայացուցիչներն ու «Ռեալ»-ը:
Կմնամ, «Ռեալ»-ում, եթե ակումբը դեմ չէ: Հիմա չեմ մտածում ապագայիս մասին: Տեսնենք՝ ինչ ծրագրեր ունի ակումբը կապված ինձ հետ: Ինձ լավ եմ զգում «Ռեալ»-ում»,- Դի Մարիայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:






































