Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Ջոն Մաքինրոյի կարծիքով Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռոջեր Ֆեդերերը լավագույնն է թենիսի պատմության մեջ.
«Կնշեմ միայն Ռոջեր Ֆեդերերի անունը: Նա լավագույնն է թենիսի պատմության մեջ: Գրունտի վրա լավագույնը Նադալն է, խոտի վրա` Փիթ Սամփրասն էր: Իմ կուռքը միշտ եղել է Ռոդ Լեյվերը, բայց Ռոջերը ցուցադրում է լավագույն խաղը, որը ես երբևէ տեսել եմ:
Նա Ռաֆայի դեմ մրցավեճերում բացասական արդյունք ունի, բայց կայուն խաղ է ցուցադրում: Ֆեդերերը կարողնաում է անել ամեն ինչ` այդ ամենն անելով թեթևությամբ: Նա մեծ մարզիկ է»,- հայտարարեց Մաքինրոյը:





































