Sunday, 05 05 2024
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ

Սերժ Սարգսյանի իմացած հետոն

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում շատ է հիշում արտագաղթի մասին: Իրականում շատ լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իր ելույթներում ոչ թե անցկացներ արտագաղթի վիճակագրության համեմատական վերլուծություն` մեզ, թե ադրբեջանցիներին համոզելով, որ Հայաստանը չի դատարկվում, այլ փորձեր առանց հրապարակային շոուների այցելել սահմանամերձ գյուղեր, մարզեր, հեռավոր շրջաններ ու ծանոթանար այնտեղ առկա պատկերի հետ: Նաև լավ կլիներ, որ առանց ավելորդ խորհրդակցական շոուների, Սերժ Սարգսյանն այցելեր Հայաստանում Ռուսաստանի հյուպատոսություն և տեսներ, թե ինչ հերթեր են այնտեղ Ռուսաստանի քաղաքացիության ստացման և այդ երկիր մշտական բնակության մեկնելու համար, ինչքան դիմումատուներ կան, այն էլ` ընտանիքներով մեկնելու համար: Ու տվյալ դեպքում ամենևին կարևոր չէ, թե նրանցից իրականում քանիսն են գնում, գնալու թույլտվություն ստանում, ստանում ՌԴ քաղաքացիություն և ընտանիքներով արտագաղթում: Էականն այն է, թե քանիսն են հերթ կանգնում գնալու համար:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ շոուների փոխարեն կամ համեմատական վերլուծությունների փոխարեն, մի սոցհարցում պատվիրեր,- ցանկալի է արտերկրի մի որևէ հեղինակավոր կառույցի,- որ Հայաստանում ուսումնասիրեին, թե բնակչության քանի տոկոսն է Հայաստանից հեռանալու և արտասահմանում մշտական բնակություն հաստատելու իրական ցանկություն հայտնում: Շատերը պարզապես հնարավորություն չունեն այդ բանն անելու, շատերն էլ պարզապես չեն անում, որովհետև չգիտեն, թե ինչով են զբաղվելու արտասահմանում և պարզապես մի տեսակ ոչ համարձակ բնավորության պատճառով են գամվել հայրենիքում: Մինչդեռ մտավոր արտագաղթի, այսինքն` ֆիզիկապես Հայաստանում մնացողների, բայց հոգով, մտքով, պատկերացումներով և սպասումներով Հայաստանից վաղուց հեռացածների թիվն ուղղակի ահռելի է: Մի սոցհարցում էլ արժեր պատվիրել` հասկանալու համար, թե մարդիկ ինչու են գնում Հայաստանից կամ ինչու են ուզում գնալ, եթե ֆիզիկապես շարունակում են Հայաստանում մնալ:

Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանն այդ ամենն իրականում լուռ, հանգամանալից ուսումնասիրության ենթարկեր, ու հետո հանդես գար ոչ թե հերթապահ ելույթով` դա թողնելով վերլուծաբաններին կամ փորձագետներին, այլ հանդես գար կոնկրետ գերատեսչություններին և պաշտոնյաներին կոնկրետ հանձնարարականներ տալով` ուղղված արտագաղթի կասեցման համար առարկայական միջոցառումներ ձեռնարկելու խնդրին: Մինչդեռ ելույթների, մտահոգությունների այն բովանդակությունը, որ մատուցում է հանրությանը Սերժ Սարգսյանը, բացարձակապես չի ենթադրում կոնկրետ պատասխանատվություն: Եթե Սերժ Սարգսյանը տա կոնկրետ հանձնարարական, իրավիճակի կոնկրետ նկարագրությամբ և ակնկալվելիք փոփոխության հստակ պատկերացումով, ընդ որում` հրապարակային հնչեցմամբ, ապա հետո Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու պատասխան տալ հասարակությանը այն ակնկալիքի համար, որ հնչեցվել է, և որի համար կոնկրետ պաշտոնյային տրվել է կոնկրետ հանձնարարական:

Պարզ է, որ այդպիսի հստակ բովանդակությամբ, հասցեական հանձնարարականները այդքան էլ ցանկալի չեն իշխանությանը, քանի որ իշխանությունն ամենից լավ գիտե, որ բեմադրում է ընդամենը շոուներ, որոնք չեն ենթադրում իրավիճակի էական փոփոխություն: Այնպես չէ իհարկե, որ իշխանությունը չի ցանկանում փոխել իրավիճակը: Բայց ցանկանում է այնպես, ինչպես կստացվի, այսինքն ձեռքի հետ` դե, եթե կփոխվի, ավելի լավ, չի փոխվի` հո դրա համար ստիպված չենք լինելու համակարգ փոխել, իշխանության մտածողություն, պատասխանատվության մեխանիզմ փոխել, երկրի կառավարման կարգ փոխել, երկրի կյանքի կազմակերպման արժեքային առանցք փոխել:

Սա է խնդիրը, որ մնում է չլուծված, և որի լուծման փոխարեն, նախագահի մակարդակով կատարվում են ընդհանրական բնորոշումներ և համեմատական վերլուծություններ: Վերլուծությունները պետք է մատուցվեն նախագահին, և նախագահը դրա հիման վրա արդեն վճիռ, որոշում, եզրահանգում, կոնկրետ հանձնարարական պետք է տա, պետք է մոտ ապագայի մարտավարական և ռազմավարական հասցեական տեսլական և գոնե մոտավոր ժամանակացույց նախանշի: Պարզ է, սակայն, որ բոլոր տապալված ժամանակացույցերից հետո Սերժ Սարգսյանը չի համարձակվի որևէ այլ հարցում ժամանակացույց և կոնկրետ հորդոր ասել` լավ իմանալով, թե ինչ է լինելու հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում