Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կենտրոնական պաշտպան Մարկոս Ռոխոն կարող է փոխել ակումբային գրանցումն առաջիկա ժամանակահատվածում:
Daily Express-ը հայտնում է, որ Արգենտինայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարում են «Մոնակո»-ն, ՊՍԺ-ն, «Բարսելոնա»-ն, «Լիվերպուլ»-ը և Լոնդոնի «Արսենալ»-ը: Եվրոպական ֆուտբոլի գրանդերը հետևել են տաղանդավոր ֆուտբոլիստի խաղին, ով նախորդ մրցաշրջանում գերազանց ֆուտբոլ է ցուցադրել:
Պորտուգալական ակումբը, սակայն, չի ցանկանում հրաժարվել Ռոխոյի ծառայություններից: Չնայած շահավետ առաջարկը կարող է փոխել ակումբի ղեկավարների տրամադրվածությունը: Նախորդ մրցաշրջանում Ռոխոն 24 հանդիպում է անցկացրել իր թիմի կազմում և 4 գոլ հեղինակել:









































