Իրաքը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ ավելի քան 4 մլրդ դոլարանոց պայմանագրից:
Ինչպես հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի մամլո խոսնակը, որոշումը կայացվել է կոռուպցիայի առաջացման մտավախության պատճառով:
Մատակարարումների վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է Իրաքի վարչապետի Մոսկվա այցի ժամանակ: Սակայն դրանից հետո Ալ-Մալիքին հրահանգել է ստուգում կատարել, որը հանգեցրել է ընդունված որոշման կայացմանը: Ստուգումը շարունակվում է: Այն մասին, թե իրաքյան իշխանությունները կոնկրետ ում էին կասկածում կաշառակերության մեջ` վարչապետի ներկայացուցիչները չեն հայտնել:
Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամներից մեկի խոսքերով՝ Բաղդադը մտադիր է Մոսկվայի հետ նոր բանակցություններ սկսել ավելի ժամանակակից զենքի մատակարարման ուղղությամբ:




































