Ավստրալիայի իշխանությունները հրաժարվել են մանկական պոռնոգրաֆիա և այլ անթույլատրելի նյութեր պարունակող կայքերի զտման նախագծից, հաղորդում է Associated Press-ը:
Ավստրալիայի կապի նախարար Սթիվեն Կոնրոյը հայտարարել է, որ համացանցային պարտադիր զտիչների փոխարեն տեղի փրովայդերները համաձայնել են արգելափակել մանկական պոռնոգրաֆիա պարունակող Ինտերպոլի «վատագույն ռեսուրսներ» ցուցակի ավելի քան 1400 կայքեր: Ընդ որում` երեք ավստրալիական պրովայդերներ` Telstra-ն, Optus-ը և Primus-ը, դեռևս 2010թ. են արգելափակել Ինտերպոլի ցուցակի կայքեր:
Համացանցային զտիչները պետք է պայքարեին ընդդեմ բռնության տեսարանների, հանցագործություններ կատարելու կամ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մանրամասն ցուցումների և թմրանյութերի կիրառման: Իսկ նոր միջոցառումները պայքարելու են միայն մանկական պոռնոգրաֆիայի դեմ:









































