Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Ինչպես սովորական «Մակարովը» դարձավ գազով, և ինչո՞ւ ազատ արձակվեցին Ծառուկյանի ազգականները

Կոտայքի մարզում օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականների մասնակցությամբ հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել, սակայն Ծառուկյանի ձերբակալված ազգականները՝ Էդվին Թադևոսյանը, Վարդան Հարությունյանը և դեպքի մյուս մասնակիցը՝ Մաթևոս Կարապետյանը ձերբակալվելուց 72 ժամ անց ստորագրությամբ բաց են թողնվել:

Ոստիկանապետն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ «խորանալ» այս դեպքի մանրամասների մեջ, միայն ասաց. «Քրեական գործ կա, սկզբում ձերբակալվեցին բոլորը, բայց էստեղ կրակոցները եղել են գազային ատրճանակից: Քրեական գործ կա, ընթացքը կերևա, ես չեմ խորացել»:

Չխորանալով այս գործի մանրամասների մեջ` ամեն դեպքում անհասկանալի է մնում, թե ինչպես է պատահում, որ նույն գազային ատրճանակ կիրառած Ծառուկյանի ազգականները դեպքից անմիջապես հետո փախուստի են դիմում, եթե կրակել էին գազային ատրճանակից և մտահոգվելու առիթ չունեին: Կամ ինչպես է պատահում, որ ապօրինի զենք կիրառելու և խուլիգանության մեղադրանքով այդ անձինք չեն կալանավորվում, երբ նույն կամ այդ երկու մեղադրանքներից որևէ մեկի առկայության պարագայում ցանկացած այլ անձի նկատմամբ անմիջպես կալանք է կիրառվում:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով):

Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ դեպքի օրը լրատվամիջոցներով, այդ թվում` shamshyan.com կայքով տեղեկություն տարածվեց, որ դեպքի վայրից ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պահունակ: Իսկ ավելի ուշ, արդեն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ «Մակարովը» դարձավ «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակ:

Քրեական գործերով փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով` եթե անգամ ատրճանակը գազային է եղել, ապա միայն խուլիգանության մեղադրանքը բավարար էր այդ անձանց կալանավորելու համար: «Գազային ատրճանակի կիրառումը կարող է զենք չդիտվել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ խուլիգանության առկայությունն արդեն ամեն ինչ ասում է: Չնայած գազային ատրճանակի կիրառումը ցինիզմի որոշակի տարր արդեն իսկ պարունակում է: Եթե խուլիգանության մասին խոսք է գնում, խուլիգանությունը հիմնավորված է, ապա դա բավարար է, որ մարդուն կալանավորեն: Այդ օրվա դեպքերը, որոնց փաստական հանգամանքներին այնքան էլ լավ չեմ տիրապետում, այնուամենայնիվ բավարար էին, որ նրանք առավել նպաստավոր խափանման միջոցից չօգտվեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը՝ հավելելով. «Այստեղ արդեն գալիս է այն գործոնը, որ նրանց թիկունքում կա մարդ, որը այսօր մեր հանրապետությունում անուն ունի և կարող է ազդեցություն ունենալ: Այս տեսանկյունից օրենքի մասին խոսելն ավելորդ է»:

Փաստաբանի վարույթում բազմաթիվ գործեր են եղել, երբ զենքի կիրառման պարագայում միանշանակ կալանք է կիրառվել, բացի դա` նրա մի քանի պաշտպանյալներ միայն խուլիգանության համար կալանավորել են և նույն հոդվածով 4,5 տարվա անազատության դատապարտվել: Սաֆարյանը, որպես երկար տարիների քրեական գործերով փաստաբան, կարծում է, որ գազային ատրճանակով կրակող անձը փախուստի չի դիմում: «Ես կրկնում եմ, որ այդ գործի փաստական տվյալներից քիչ բան գիտեմ, բայց այդ անձի փախուստը կասկածի տակ է դնում գազային ատրճանակի առկայությունը: Ես չեմ կարծում, որ գազային ատրճանակ կիրառած անձը մտավախություն կունենա և փախուստի կդիմի: Ընդհանրապես դժվար չէ, որ իսկական ատրճանակը փոխարինվի գազային ատրճանակով: Ո՞վ կարող է այդ կապակցությամբ համարձակություն ունենալ հակառակ վկայությունը տալ այդ անձանց դեմ»,- ասաց Սաֆարյանը:

«Այս հանրապետությունում որոշ մարդիկ որքան էլ կոկորդով մեկ ճչան, թե օրենքի գերակայություն գոյություն ունի, չկա նման բան: Գոյություն ունի մեկ բան, թե ում բարեկամն է այդ հանցագործությունն անողը, և դա շատ կարևոր է անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու ժամանակ: Դա անհերքելի ճշմարտություն է Հայաստանում: Անգամ եթե դա գազային ատրճանակ չլիներ, այլ իրական ատրճանակ լիներ, ապա եթե պետք է, որ ինքը դրսում մնար, մի պատճառաբանություն կգտնվի»,- նկատեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում