Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Զենք վաճառելուց հետո որևէ մեկի մոտ կասկած չպետք է լինի՝ Ռուսաստանը մեր թշնամին է»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, դեռ նախորդ տարի Ռուսաստանից գնած ողջ զինատեսակները չստացած, արդեն հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական նորագույն Бал-Э առափնյա շարժական հրթիռային համալիրների նկատմամբ՝ Կասպից ծովի սահմանամերձ շրջանների անվտանգությունը ամրապնդելու նպատակով:

Շարժական համալիր Бал-Э-ի կազմի մեջ մտնում են ինքնագնաց արձակման կայաններ, X տիպի հականավային հրթիռներ և տրանսպորտաբեռնատար մեքենաներ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը թեպետ ընդգծեց, որ այս զինատեսակը մեզ համար վտանգ չի ներկայացնում, այդուհանդերձ ընդգծեց, որ Ռուսաստանն իրեն «դաշնակցաբար» է պահում:

«Սա նախատեսված է ափամերձ տարածքների պաշտպանության համար, նավերը խոցելու համար, մեզ համար վտանգ չի ներկայացնում, թող Իրանը մտածի:

Եթե հանկարծ պատերազմ սկսվի, և Ղարաբաղի ու Հայաստանի կողմից կռվեն Թուրքմենստանն ու Իրանը, այդ դեպքում մեր դաշնակցիների, նաև մեզ համար վտանգ կներկայացնի, բայց քանի որ հավանականություն չկա, որ նրանք մեր կողքին կկագնեն՝ դա մեզ համար վտանգ չի ներկայացնում»:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցն անդրադարձավ դեռ նախորդ տարվա ռուս-ադրբեջանական գործարքին և ասաց, որ առավել մեծ վտանգը հենց այդ գործարքի մեջ է:

«Առավել վտանգավոր է «Սոնցեպլյոկը». 6 հատ ունեին, հիմա 18-ը գնեցին։ Դա ավելի վատ բան է, նայած հրթիռի հզորությանը՝ 3-5 կմ հեռավորության վրա շատ լուրջ կրակ է գցում: Մեր դաշնակիցը հերթական անգամ մեզ քաշում է, տալիս մի զենքի տեսակ, որ աշխարհում 2-3 երկիր ունի»,- ասաց նա:

Մեր զրուցակցի մատնանշած զինատեսակի՝ ծանր կրականետային համակարգի նախատիպն առաջին անգամ գործածվել է Աֆղանստանում 1988-1989 թվականներին: Նախատեսված է թեթև զրահավորված և ավտոմոբիլային տեխնիկան շարքից հանելու , շինություններ քանդելու և այրելու, հակառակորդի կենդանի զինուժը ոչնչացնելու համար:

Վովա Վարդանովն ընդգծեց, որ այս ամենն ընդամենը Ռուսաստանի ոչ ադեկվատ լինելն է ցույց տալիս։

«Նա մեր դաշնակցին է՝ հուսանք օրերից մի օր դաշնակից կդառնա։ Պատկերացրեք՝ Վրաստանի հետ պատերազմի ժամանակ մենք զենքով օգնեինք, էլ ո՞ր օրվա դաշնակից կլինեինք, ո՞նց էին իրենք բորբոքվել Ուկրաինայի հրթիռների վրա, բայց Ուկրաինան նույնիսկ իրենց ռազմավարական դաշնակիցը չէ, իսկ այստեղ, ռազմական դաշնակիցը լինելով, Թուրքիային այն զենքերն է տալիս, որ նույնիսկ Ամերիկան ու Չինաստանը չունեն»:

Ինչ վերաբերում է այն զինատեսակին, որն արդեն օգոստոսին Ադրբեջանը կստանա (ռուսական մարտական հիմնական զրահամեքենան՝ Т-90С-ը, օգտագործվում է հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, օպերատիվ և ռազմավարական գործողությունների ընթացքում տակտիկական հաջողություն զարգացնելու, ինչպես նաև պաշտպանական նպատակներով)՝ մեր զրուցակիցն ասաց, որ դա T-72 տանկի մոդիֆիկացիա է. «Մեր բանակն էլ 72-ը արդիականացնում է Լեհաստանի օգնությամբ, ուղղակի խմբաքանակն է բավական մեծ՝ 100-ը գնել էին, 100-ն էլ ուզում են գնել։ Մեր դաշնակիցն իրեն «դաշնակցաբար է պահում»:

Հիշեցնենք, որ, բացի թվարկված զինատեսակներից, Ադրբեջանը Ռուսաստանից գնել է БМП-3- ռուսական զրահապատ (թրթուրավոր մեքենան նախատեսված է անձնակազմի տեղաշարժի համար), Мста-С- (ռուսական ժամանակակից ինքնագնաց հրետանային մեքենան նախատեսված է տակտիկական միջուկային միջոցների, հրետանային և ականանետ մարտկոցների, զրահամեքենաների և այլ զրահատեխնիկայի, հակատանկային միջոցների, կենդանի զինուժի, հակաօդային և հակահրթիռային միջոցների ոչնչացման համար), Համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգ (առավելապես հեռահար համակարգ է՝ նախատեսված կենդանի զինուժի, ոչ զրահապատ կամ քիչ զրահապատ տեխնիկայի, հրետանու, տակտիկական հրթիռների, զենիթային համալիրների, ուղղաթիռների ոչնչացման համար), ինքնագնաց հրետանային միավոր «Վենա» (նախատեսված է մինչև 13 կմ հեռավորության վրա կենդանի զինուժին ճնշելու, հրետանային և ականանետ մարտկոցների, հրթիռային սարքավորումների, կրակային միջոցների ոչնչացման համար), С-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգ (նախատեսված է ռազմաբազաները, արտադրական և վարչական խոշոր շինությունները հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանելու համար, ընդունակ է ոչնչացնել բալիստիկ և աերոդինամիկ թիրախները):

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր տեսակետը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խիստ բացասական է Ռուսաստանի գործունեության առումով․

«Մեղմ ասած՝ ես այդ գործարքներին լավ չեմ նայում։ Ադրբեջանին զենք վաճառելը ես դիտում եմ որպես մեր հանդեպ արված թշնամական քայլ: Եթե նույնիսկ մարդիկ ինչ-որ կասկածներ ունեն Ռուսաստանի առումով, այդ քայլից հետո որևէ հայի մոտ կասկած չպետք է մնա, որ Ռուսաստանը մեր թշնամին է և ոչ թե ստրատեգիական գործընկերը։ Մեր թշնամուն զենք է վաճառում, որ մեզ կոտորի: Ի՞նչ քաղաքական հարցեր, ի՞նչ բիզնես. եթե բիզնես է անում՝ թող Սիրիայի ընդդիմությանն էլ զենք վաճառի, նրանք էլ կառնեին, ինչո՞ւ չի վաճառում»:

Արկադի Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը պատերազմ է հրահրում․ «Հրահրում է ոչ միայն զենք վաճառելով, այլև զենք վաճառելով ասում է՝ թույլ եմ տալիս կռվես, նաև նշանակում է՝ արխային եղեք, զենք եմ վաճառում, կարող ես օգտագործել»:

Հրամանատարը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը սա պարզապես բիզնես գործարք է որակում, ապա «թող չեչեններին վաճառի, ինչո՞ւ չեն վաճառում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում