Նորածին Վիկտորյային ծնողներին են վերադարձրել շնորհիվ 4 երիտասարդների, որոնք տեսնելով Facebook-ում երեխայի անհետացման մասին հայտարարությունը՝ գնացել են նրան որոնելու, հայտնում է CBCNEWS-ը:
Նորածնին առևանգել էին Կանադայի Մոնրեալ քաղաքի ծննդատնից:
«Երեկ մենք վերապրեցինք ամենասարսափելին, ինչը կարող էր տեղի ունենալ մեր կյանքում»,- գրել էր նորածնի մայրը Facebook-ում:
Քվեբեկի նահանգի ոստիկանությունը հայտնել էր, որ բուժքրոջ հագուստով ինչ-որ կին ծնարանից գողացել է երեխային:
Երեխային հայտնաբերել էին գողի նկարը Facebook-ում տեղադրելուց 3 ժամ անց: 4 երիտասարդներ, տեսնելով փնտրվող մեքենայի նմանությամբ ավտոմեքենա, միանգամից ոստիկանություն էին հրավիրել:
















































