Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին: Պերեսի կարծիքով` իտալացի մասնագետը հիանալի է կատարել իր պարտականությունները:
«Ղեկավարել 25 ֆուտբոլիստների միշտ շատ դժվար է: Մանավանդ «Ռեալ»-ում, քանի որ մեր թիմում են ընդգրկված աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Սակայն Անչելոտին միավորել է «արքայական ակումբ»-ի խաղացողներին, ինչպես երբեք նախկինում չի եղել»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում «Ռեալ»-ը նվաճել է Իսպանիայի գավաթն ու Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դարձել:






































