Իսլանդիան իր բնության տեսարժան վայրերով բազմաթիվ լուսանկարիչների է գրավում: Արդյունքում նրանց լուսանկարները նման են ստացվում:
Բրիտանացի լուսանկարիչ Էնդի Լին կիրառել է հետաքրքիր տեխնիկա, որի շնորհիվ Իսլանդիայի խիստ և հպարտ լանդշաֆտները բավականին դրամատիկ են ստացվել:
Blue Iceland շարքի լուսանկարներն իրենց մռայլ մթնոլորտով ու դրամատիկ լուսավորությամբ նման են Հռոմեական դարաշրջանի նկարներին: Լուսանկարներն արվել են ոսպնյակով, որոնք կարող են որսալ ինֆրակարմիր լույսը:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի




































