Գերմանացի գիտնականները նախագծել են ինքնաթիռ, որը կարող է վայրէջք կատարել և օդ բարձրանալ օդաչուի մտքերի շնորհիվ:
Սարքն ստացել է Brainflight անվանումը՝ գրում է TechCrunch ինտերնետ-պարբերականը:
Բեռլինի և Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականների հայտնագործությունը սարք է, որը էլեկտրոդներով միանում է օդաչուի գլխին: Փորձարկմանը մասնակցել է 7 մարդ, ընդ որում՝ նրանցից մեկը ընդհանրապես չի ունեցել ինքնաթիռ վարելու փորձ:
Փորձի բոլոր մասնակիցները հաջողությամբ կարողացել են օդ բարձրացբնել ավիացոին սարքը, աօա այն իջեցնել, ընդ որում՝ որոշ «օդաչուներ» կարողացել են դա անել ցածր տեսանելիության պայմաններում:










































