Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի կարծիքով` Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կարող են աշխարհի 2014 թվականի չեմպիոն դառնալ: Այդ մասին հայտնում է Ole-ն:
Մարտինոն նշել է, որ Ալեխանդրո Սաբելյայի թիմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված:
«Ազգային թիմը հիանալի մարզավիճակում է և կարող է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ֆուտբոլիստների այս սերունդը կարող է գերազանց արդյունքի հասնել: Թիմը շատ հզոր է և մրցունակ»,- ասել է Մարտինոն:
Հիշեցնենք` «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում արգենտինացիները մրցակցելու են Բոսնիայի և Հերցեգովինայի, Իրանի և Նիգերիայի հավաքականների հետ:









































