Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շարունակում է հուսալ, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան կարող է հաղթահարել վնասվածքի հետևանքներն ու մասնակցել աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Այս պահին Դիեգո Կոստայի վերականգնման հարցում լավատես եմ»,- ասել է դել Բոսկեն:
Հիշեցնենք` Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստը ազդրի մկանի վնասվածք է ստացել: Կոստան ջանք չի խնայում` շուտափույթ ապաքինման և Իսպանիայի հավաքականում հանդես գալու հնարավորություն ստանալու համար:









































