Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ի՞նչ կլինի Տիգրան Սարգսյանի ստեղծած ԾԻԳ-երի ու խորհուրդների հետ

Կառավարությունն ուսումնասիրում է Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին վարչապետին կից ստեղծված խորհուրդները պահպանելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև նախարարություններից դուրս ստեղծված Ծրագրի իրականացման գործակալությունների (ԾԻԳ) կարգավիճակի հարցը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը նախարարություններից բազմաթիվ ԾԻԳ-եր էր առանձնացրել, որոնք անմիջականորեն ենթակա էին իրեն, և որոնց միջոցով լուրջ ֆինանսական ռեսուրսներ էին հոսում: Ավելին` Տիգրան Սարգսյանը շատացրել էր վարչապետին կից խորհուրդների թիվը՝ դրանք հասցնելով 26-ի: Կա, օրինակ, Երիտասարդական հիմնադրամի խորհուրդ, Գիտատեխնիկական խորհուրդ, Արդյունաբերության խորհուրդ, ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդ, ՓՄՁ ԶԱԿ խորհուրդ, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհուրդ, Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ ՊՈԱԿ, Ընդերքն օգտագործելու ոլորտում արդյունաբերական հարցերով խորհուրդ, Տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ, Հայագիտության հարցերով խորհուրդ, Կանանց հարցերով խորհուրդ, Սոցիալական ներդրումների հիմնադրամ և այլն:

«Այդ խորհուրդները ձևավորվել են տարիների ընթացքում՝ սկսած 2008-2009թթ.: 2008-ի, 2009-ի ինչ-որ շրջան Տիգրան Սարգսյանը փորձում էր ինչ-որ բարեփոխումներ անել: Եվ այդ ժամանակ նա որոշ խորհուրդներ իր ձեռքը վերցրեց, որպեսզի առաջինը՝ երաշխիքներ ունենար, որ ինչ ռազմավարություն ընտրել է, կարող է առաջ տանել, և երկրորդ` որովհետև որոշ նախարարների, իմ կարծիքով, չէր վստահում: Որովհետև այնտեղ ուղղություններ կան, որով համապատասխան նախարարությունները պետք է որ զբաղվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ երբ Տիգրան Սարգսյանը իր ռեֆորմիստական կոչերով շահեց եվրոպացիների համակրանքը, ԵՄ-ից ու միջազգային ֆինանսական կազմակերպություններից զգալի ֆինանսական ռեսուրսներ տրամադրվեցին, որոնք ծախսելը, սակայն, վարչապետը իր ձեռքը վերցրեց: «Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ենթակառուցվածքների ստեղծման, փոքր բիզնեսի զարգացման, կանանց բիզնեսի զարգացման, տեսչական բարեփոխումների և այլ ուղղություններով զգալի ֆինանսական միջոցներ ներգրավվեցին: Եվ ինքը, խորհուրդները իր ձեռքը վերցնելով, սկսեց համակարգել նաև այն ֆինանսները, որոնք դրված էին այդ խորհուրդների ներքո: Այսինքն՝ դարձավ նաև ֆինանսական կառավարիչ: Իմ կարծիքով` հետո նրա փառասիրությունն էլ ավելացավ, դարձավ չզիջող և չզգաց, թե ինչպես հասավ մոտ 30 խորհուրդների կառավարման: Արդյունքում ստացվեց այնպես, որ և՛ կառավարության կաբինետով, և՛ 30 խորհուրդներով զբաղվելու համար ժամանակի գերբեռնվածություն առաջացավ: Նույնիսկ կային խորհուրդներ, որոնց նիստերը ինքը պարբերաբար չէր իրականացնում, չէր էլ ձգտում իրականացնել, բայց մինչև վերջ պահում էր այդ խորհուրդները իր ձեռքը»,- ասաց Գ. Մակարյանը:

Մակարյանը տեղեկացրեց, որ Ալեքսանդր Արզումանյանը որոշ ժամանակ առաջ բարձրացրել էր այս խորհուրդների հարցը, Տիգրան Սարգսյանն էլ ասել էր, թե ինքը հրաժարվելու է դրանցից: Սակայն մինչև վերջ էլ նման հրաժարում չեղավ:

Ըստ Մակարյանի՝ իրականում այդ խորհուրդները գրեթե ոչ մի օգտակար աշխատանք չեն կատարել: «Ես նայում եմ արդյունքներին: Կոռուպցիան երկրում չի պակասել, հարավ-հյուսիս ճանապարհների խնդիրը կա, հազարամյակի մարտահրավերների խնդիրը մնաց, փոքր ու միջին բիզնեսը ոչնչանում է, արդյունաբերության առանձնապես զարգացում չի եղել, գործարարության աջակցման խորհուրդը ոչինչ չի անում, կանանց ոլորտում միայն ինչ-որ մրցույթներ էր հայտարարում ու մրցանակներ տալիս և այլն»,- ասաց Գ. Մակարյանը: Նրա խոսքով` եթե բոլոր խորհուրդները նույնիսկ ամիսը մեկ անգամ խորհրդի նիստ անեն, 2 ամիսը մեկ վարչապետը նոր կհասցներ ինչ-որ մի խորհրդի նիստ անել կամ չանել: «Հիմա ի՞նչ կարիք կա աշխատել այդպես ձգձգված ու լարված, եթե ունես կաբինետ ղեկավարելու, մարզեր մեկնելու, այլ երկրներ մեկնելու խնդիր և այլն: Ու չէր հասցնում ոչ մի հարց նորմալ լուծել: Ի՞նչ կարիք կար, որ այդ մոնոպոլիան իր ձեռքը վերցնի»,- ասաց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր կոնկրետ խորհուրդ ԾԻԳ-երի հետ զբաղվում էր այս կամ այն տեղից եկող ֆինանսների կառավարմամբ:

Մակարյանի ասելով՝ միակ արդյունավետ խորհուրդը տեսչական բարեփոխումների խորհուրդն էր, սակայն այս ոլորտում էլ կոպիտ սխալներ արվեցին: «Օրինակ՝ աշխատանքի պետական տեսչությունը, որը չկոռումպացված կառույց էր դարձել, և մենք դա հսկում էինք, վերցրեց վերացրեց ու տարավ միացրեց առողջապահության նախարարությանը: Մի տարի է, այդ կառույցն ստեղծվել է և այդպես էլ չի գործում: Այսինքն՝ ինքը վնաս տվեց. մի տեսչություն, որտեղ կոռուպցիա չկար, տարավ միացրեց նախարարությանը, որ մարդիկ այդպես էլ չհասկանան՝ ինչպես աշխատել»,- նշեց Գ. Մակարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ այդ խորհուրդների առնվազն կեսը պետք է լուծարել և համապատասխան ֆունկցիաները փոխանցել նախարարություններին: «Օրինակ` եթե հարավ-հյուսիս ճանապարհն է, ուրեմն դա կա՛մ քաղաքաշինությունն է, կա՛մ տրանսպորտի նախարարությունը, փոքր ու միջին բիզնեսի խորհուրդը էկոնոմիկայի նախարարության մեջ պետք է լինի և այլն: Կամ՝ ի՞նչ կարիք կա, որ բարձրագույն ղեկավարությունը լինի բուհերի խորհուրդների նախագահ: Երեք խոշոր բուհերում 3 բարձրաստիճան պաշտոնյաներ խորհրդի նախագահներ են, դա նաև անհավասար մրցակցություն է ստեղծում: Որովհետև բարձրագույն կրթությունը միակ ոլորտն է Հայաստանում, որտեղ կան պետական և մասնավոր բուհեր, որոնք մրցակցում են անհավասար պայմաններով: Միայն այն փաստը, որ 3 բարձրաստիճան պաշտոնյաներ 3 ամենակարևոր բուհերի ղեկավարներ են, արդեն իսկ անհավասար մրցակցություն է ստեղծում»,- վստահ է Գ. Մակարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում