Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ անդամ-երկրների պետությունների և կառավարությունների առաջնորդները համաձայնեցրել են Ուկրաինային 1.6 մլրդ եվրո օգնություն հատկացնելու ծրագիրը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Մենք ավարտել ենք Ուկրաինային 1.6 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն հատկացնելու ծրագիրը և համագործակցության պայմանագրի նախապատրաստումը, որով 355 մլն եվրո կհատկացվի իշխանության ինստիտուտների կառուցմանը»,- ընդգծել է նա: