«Առավոտ»-ը գրում է. «Ուզեն- չուզեն, պատգամավորները, կուսակցությունները, հասակարակական շրջանակները այսօր թե’ կառավարության ծրագրի և թե’ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադառնում են նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը: Քանի որ նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը Հայաստանում չեն փոխվել, նոր կառավարության դրությունն այս առումով բարդ է: Մի կողմից` պատասխանատվություն կրել, ասենք, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի կամ ռուսական վարկի կեսի զուտ «բանկային» օգտագործման համար` քաղաքական առումով անմտություն կլիներ:
Մյուս կողմից` ասել, որ նման գործուղությունները, մեղմ ասած, սխալ էին, նույնպես «ՀՀԿ թիմի» տեսանկյունից, որքան հասկանում եմ, նպատակահարմար չէ: Ես լինեի, առանց հրապարակային բանավեճերի և հռետորական հնարքների, այդպիսի գործերը կհանձնեի իրավապահներին` ընդ որում, հաշվի առնելով իրավիճակը` կուրծք չէի ծեծի, թե տեսե’ք, ես որքան արդար եմ: Եվ եթե համապատասխան մարմինները կրիմինալ հայտնաբերեին, կասեի` դրանք ոչ թե իմ, այլ իրավապահների եզրակացություններն են` dura lex sed lex: Բայց քանի որ ես տեղյակ չեմ «կուսակցական էթիկայի» նրբություններին, կարող եմ և սխալ ճանապարհ ցույց տալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում





































