Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Ակվաբը ընդդիմության առաջնորդներին հետ բանակցությունների արդյունքում համաձայնել է լուծարել կառավարությունը: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով Աբխազիայի Անվտանգության ծառայության մամլո քարտուղար Նուգզար Աշուբին:
«Անկվաբը լքել է իր նստավայրն այն բանից հետո, երբ այնտեղ է ներթափանցել ընդդիմադիրների խումբը: Բանակցությունների ժամանակ նա համաձայնել է կառավարության, գլխավոր դատապազի և հանրապետության երկու շրջանների ղեկավարների հրաժարականի հետ: Սակայն, ընդդիմությունն ավելին է պահանջել` պետության ղեկավարի հրաժարականը»,- հստակեցրել է նա:









































