Նոր օրինագիծը ենթադրում է բազմակնության օրինականացում, արգելվում է կալիմը` հարսնացուի համար վճարը, որը, ըստ ավանդույթի, վճարում է ապագա ամուսնու ընտանիքը, հայտնում է umma.org.ua-ն:
Նոր օրենքով` կես տարի և ավելի միասին ապրելը համարվում է օրինական ամուսնություն: Այս քայլը կոչված է պաշտպանելու կանանց և երեխաների իրավունքներն այն դեպքում, եթե զույգի համատեղ կյանքը չստացվի:
Կառավարության առաջարկներին դեմ են հանդես եկել մի քանի հասարակական կազմակերպություններ: Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատի խորհրդարանը: