Եգիպտոսում նախագահական ընտրությունները կտևեն 3 օր` նախատեսված 2-ի փոխարեն: Այս մասին գրում է եգիպտական «Էլ-Ահրամ» պարբերականը: Ընտրական հանձնաժողովի այս որոշումը ենթադրաբար կապված է ընտրողների ցածր մասնակցության հետ:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Աս-Սիսին և ձախակենտրոն Համդին Սաբահին: Ընտրապայքարի ֆավորիտն է համարվում Աս-Սիսին:
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է երկուշաբթի օրը՝ մայիսի 26-ին: Եգիպտոսում ձայնի իրավունք ունի 53 մլն մարդ:






































