Ուրբաթ օրն առնվազն 12 մարդ է զոհվել Շրի Լանկայի մայրաքաղաքի բանտերից մեկում` ոստիկանների և բանտարկյալների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլոր զոհվածները դատապարտյալներ են: Բացի այդ, տեղի հոսպիտալ է տեղափոխվել 13 վիրավոր, այդ թվում՝ 11 ոստիկան:
Ոստիկանության ներկայացուցիչ Պրիշանտա Ջայակոդիի խոսքերով՝ անկարգությունները սկսվել են, երբ ոստիկանները եկել են խուզարկություն իրականացնելու։ Ազատազրկվածները սկսել են նրանց վրա քարեր նետել: Այն մարդիկ, ովքեր փախչելու փորձ են արել, գնդակահարվել են: