Պաղեստինյան «ազգային համաձայնության» կառավարությունը, որը ձևավորվել է ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների հաշտեցման շնորհիվ, կգլխավորի Ռամի Համդալլահը: Այժմ նա Հորդանան գետի արևմտյան ափին ղեկավարում է նախարարների կաբինետը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ ՖԱԹՀ-ը վերահսկում է Հորդանան գետի արևմտյան ափը, ՀԱՄԱՍ-ի իսլամիստները` Գազայի հատվածը: Մեկ ամիս առաջ շարժումները հակամարտության ավարտի մասին համաձայնագիր են ստորագրել` պայմանավորվելով ստեղծել միասնական կաբինետ և ընտրություններ անցկացնել:




































