Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հերքել է այն տեղեկությունները, թե ակումբը պատրաստվում է վաճառել հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստն Իսպանիայի գործող փոխչեմպիոնի կազմը լքելու ցանկություն է հայտնել, և ակումբի ղեկավարությունը դեմ չի արտահայտվել դրան: 25-ամյա խաղացողի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը համարվում էր Թուրինի «Յուվենթուս»-ը:
« «Բարսելոնա»-ն չի պատրաստվում վաճառել Ալեքսիսի տրանսֆերը: Նա գործող պայմանագիր ունի մեր ակումբի հետ: Մենք ոչինչ չգիտենք «Յուվենթուս»-ի հետաքրքրության մասին և որևէ առաջարկ չենք ստացել: Ես կրկնում եմ` ակումբը նրան տրանսֆերի չի հանել: Սանչեսը հիանալի մրցաշրջան անցկացրեց, ու մենք նրա հետ հույսեր ենք կապում հաջորդ մրցաշրջանում»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:








































