Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է աշխարհի առաջնության մասին: Մասնագետը նշել է, որ իր թիմը բարդ խմբում է հայտնվել: Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանու հակառակորդներն են Հոլանդիայի, Չիլիի ու Ավստրալիայի հավաքականները:
«Սա ճակատագիր է: Հոլանդիայի հավաքականի դեմ պայքարելու ենք առաջին իսկ խաղում: Տեղի է ունենալու աշխարհի 2010թ. առաջնության կրկնությունը: Նրանց կազմում, իհարկե, նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել:
Միշտ ասել եմ, որ հոլանդական ֆուտբոլը շատ հզոր է: Բարդ խմբում ենք հայտնվել: Հարգանքով ենք մոտենում նաև Չիլիի հավաքականին: Գիտենք, որ նրանք ևս հզոր թիմ ունեն:
Ավստրալիայի հավաքականի հնարավորություններին ավելի վատ ենք ծանոթ, բայց եթե թիմը մասնակցում է աշխարհի առաջնությանը, թերագնահատել չի կարելի»,- հայտարարել է Դել Բոսկեն:







































