Thursday, 11 06 2026
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ

Ծառուկյանը` Սերժ Սարգսյանի իդեալական թեկնածու

Երբ 2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, ու դրանից ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանին ընդդիմացող ԲՀԿ-ն ստորագրեց նախագահական ընտրությանը նրան սատարելու թուղթը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ հարցերին ի պատասխան` նշեց, որ երկիրը արտաքին լուրջ մարտահրավերների առաջ է, և դրա համար էլ ինքը ստորագրել է Սերժ Սարգսյանին սատարելու հուշագիրը: Հետո Գագիկ Ծառուկյանը կրկին սկսեց ընդդիմանալ Սերժ Սարգսյանին, ինչը նշանակում է կամ ավելի շուտ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ արտաքին մարտահրավերները, որոնց մասին 2011-ի փետրվարին խոսում էր Գագիկ Ծառուկյանը, այլևս չկան:

Սակայն այստեղ էլ պարադոքսալ ինչ-որ բան է ստացվում, որովհետև նրա կուսակցության առաջատար և հայտնի դեմքերից մեկը` Վարդան Օսկանյանը, անընդհատ խոսում է այն մասին, որ Հայաստանը արտաքին լուրջ մարտահրավերների առաջ է: Այսինքն` Գագիկ Ծառուկյանը պետք է որ այսօր էլ սատարեր Սերժ Սարգսյանին, ոչ թե իր կուսակիցների միջոցով հայտարարեր, որ կոալիցիոն հուշագիրն այլևս գոյություն չունի: Ուրեմն ստացվում է նաև, որ այսօր արտաքին մարտահրավերը հենց Սերժ Սարգսյանն է, երբ ԲՀԿ-ն խոսում է արտաքին մարտահրավերների մասին, բայց Ծառուկյանը չի սատարում Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդը չի էլ հայտարարում, որ Սերժ Սարգսյանը մարտահրավեր է Հայաստանին, որից պետք է ազատվել:

Ահա այսպիսի մի անհասկանալի իրավիճակում է ներկայումս ԲՀԿ առաջնորդը, որից փորձում են, այսպես ասած, միասնական կամ հզոր թեկնածու ստանալ ոչ միայն ԲՀԿ-ում, այլ անուղղակիորեն նաև Հայ ազգային կոնգրեսում, ՀՅԴ-ում և միգուցե «Ժառանգություն»-ում: Եվ այս թեկնածուն ենթադրվում է, որ պետք է պայքարի Սերժ Սարգսյանի և նրա իշխանության դեմ: Թե որքանով կարելի է այս պարադոքսը համարել պայքար` երևի թե այդ պայքարի առաջամարտիկները երբևէ հանգամանալից կբացատրեն հասարակությանը:

Սակայն այստեղ մի հարց է ծագում, որի պատասխանը շատ էական է առաջիկա զարգացումների համար: Ի՞նչ է անելու Գագիկ Ծառուկյանը, եթե վաղը Սերժ Սարգսյանը արտաքին մարտահրավերների շանտաժով նրան կրկին ստիպի սատարման հուշագիր կամ երդում ստորագրել: Գագիկ Ծառուկյանը 2011-ի բացատրությամբ հանդերձ` ստորագրելո՞ւ է այդ հուշագիրը, թե՞ այս անգամ հրաժարվելու է:

Նախագահական ընտրություններում այսպիսի մրցակիցը իսկական նվեր է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև ցանկացած մեկի համար, ով պատրաստվում է վերարտադրվել անօրինական մեթոդներով: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանն այդ ամենը լեգիտիմացնելու իդեալական թեկնածու է: Պարզապես այս անգամ լեգիտիմության հուշագիրը կստորագրվի ոչ թե ընտրություններից առաջ, այլ ընտրություններից հետո` ԿԸՀ պաշտոնական արձանագրությունների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում